Ու էլի նույն պատմությունը...
Վերջերս լսել էի մի նման դեպք՝ էսօր էլ ինձ հետ եղավ...
Հեռախոսավարուհու աշխատանքի համար զանգահարեցի նշված համարով ու փոշմանեցի: Արդեն գիտեինք, որ էս երկրում մինչև 27 տարեկան աշխատող են ուզում՝ 30 տարվա աշխատանքային փորձով, երկու բարձրագույն կրթությամբ ու չափահաս երեխաներով:ՃՃՃ
Այ անգրագետ խեղկատակներ, էդ 27 տարեկանը աշխատանքային փորձո՞վ է ծնվել... ու ընդհանրապես կարելի է բացել նոր քոլեջ, որտեղ աշխատանքային փորձ են սովորեցնում...
Կամ ինչի՞ մինչև 27 տարեկան...Ես եմ ու ասենք 27 եմ ու ի՞նչ, հենց 27-ս լրացավ գործից հանելո՞ւ եք ու նոր թարմ 27 բերե՞ք:
Մտածո՞ւմ եք՝ ինչ եք խոսում, այ, այ..................................
Բա լավ, հեռախոսավարուհու համար ինչի՞ մինչև 27...
Մի ժամ խոսեց, ասաց՝ հաճելի ձայն ունեք ու հենց իմացավ 44 տարեկան եմ, ասաց՝ Դուք մեզ չեք համապատասխանում...
Հիմա սրանց ո՞նց համապատասխան չհայհոյեմ...
Ձայնին ու խոսելու ճարպկությա՞նն եք նայում, թե՞ բարեմասնություններին: Էդ ձայնդ լսող մարդը, որ իմանա տարիքդ 27-ից բարձր ա, չի լսի, հա՞...
Էս դեպքից հետո հիշեցի, որ անցյալ տարի էլ մի այլ զավեշտ էր եղել:
Բանից պարզվել էր, որ Հայաստանում մարդիկ դեռ հեռախոսով խոսել չգիտեն ու դա սովորելու համար մեկ ամիս պարապել է պետք և մեկ ամիս ձրի աշխատել... Հետո կորոշեն՝ վերցնեն աշխատանքի, թե ոչ: Դե եթե խղճով լինեն՝ կվերցնեն ու կվարձատրեն աստղաբաշխական 40 000 դրամով... Բայց դե դժվար: Կասեն՝ լավ չես բլյա, բլյա, բլյա անում հեռախոսով, կհանեն ու նոր էշ կգտնեն:
Բա էլ ու՞ր մնաց գործատուի էկոնոմիան...
Գործատուն հարստանում Է, ժողովուրդն էլ իբր աշխատում է՝ ամեն ինչ լավ է, ու ոչ ոք չի բողոքում...
Ժողովուրդ, հեռախոսով խոսել սովորեք, աշխատեք ու մի արտագաղթեք...
Հ.Գ. Մոռացա ասել՝ ժողովուրդ, 27-ի վրա կանգ առեք, թե չէ, «կներեք արտահայտությանս համար», քաքի մեջ եք:
Իմ 2 տարվա գործազուրկ լինելը վկա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել