Ապրիլի 24-ին ողբ ֆիլմերից ու դաժան կադրերի ցուցադրումից մի տեսակ հոգնել եմ: Երեխաներին պետք է ճիշտ մատուցել ցեղասպանության թեման, պետք է ասել, որ մեղավորը նախ մենք էինք, որ այդքան թուլացել ու անկազմակերպ էինք դարձել: Հակառակ պարագայում մեր երեխեքն էլ մեր պես կմեծանան ու կհամարեն, որ փոքր, ես կասեի՝ աննշան ազգի ներկայացուցիչ են, ու մեզ հետ երբեք ու ոչ ոք հաշվի չի նստի: Իսկ վրեժը պետք է լուծել նախևառաջ հզոր տնտեսություն ունեցող երկիր կառուցելով, բայց ոչ թե թուրքի կամ ռուսի ինադու, այլ Հայաստանի քաղաքացու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: