Հաճախ մի գործ սկսելով՝ մարդը հոգևոր զարթոնք է ապրում: Նա ուզում է արդյունք ստանալ և բուռն գործունեություն է սկսում: Բայց այդ ոգևորությունը սովորաբար տևում է 2-3 օր, դրանից հետո սկսում է ծուլանալ:

Երբ գործը հետաձգում ես, այն սկսում է աստիճանաբար մարել: Գործը ավարտին հասցնելու համար պետք է հասնել ինքնակազմակերպման բարձր մակարդակի: Սկսած գործը ավարտին հասցնելու համար, ըստ փորձագետների, շատ կարևոր է, որ միանգամից մի քանի գործ չսկսեք, որոշակի ժամանակահատվածում միայն մեկ գործ արեք: Մինչև որևէ գործ ձեռնարկելը մանրամասն պետք է ծրագրել բոլոր քայլերը, հետո սկսել այն քայլ առ քայլ իրականացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել