Էս գունավոր երիտասարդությանն անգույն դարձնելը անբարոյականություն է:
Պայքարի ու բողոքի ձայնի խաղաղ բնույթն ամեն քաղաքացու իրավունքն է, սակայն կրկնում եմ՝ խաղաղ: Ոստիկանների միջամտության ժամանակ միայն ձեռքերը վեր բարձրացնելով շարժումը խաղաղ չի դառնում:
Շարժումը խաղաղ չէ այնքան ժամանակ, քանի դեռ շարժման մասնակիցը սպիտակ է, շարժումը հերքողը՝ սև: Շարժումը խաղաղ չէ այնքան ժամանակ, քանի դեռ որևէ այլակարծություն համարվում է դավաճանություն, և քանի դեռ չի ընկալվում սեփական բողոքի ձայնով այլոց իրավունքների ոտնահարումը:
Շարժումն այնքան ժամանակ խաղաղ չէ, ի վերջո, քանի դեռ անչափահաս, անգիտակից երեխաներին ստիպում են պաթոսական ելույթներով հանդես գալ...
Մի՛ արեք նման բան, մի՛ գունաթափեք մեր ջահելությանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1211143105685933
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել