Վերջապես հնչեց խելքը գլխին պարզաբանում՝ կապված Հայաստան ներմուծված 2 կիլոգրամ սերմնահեղուկի հետ: «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոեւը նշեց, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Իրականում, Հայաստանում բնակվող օտարերկրացի մի կին ցանկացել է արհեստական բեղմնավորում անել՝ իր ամուսնու սերմնահեղուկով, ով ապրում է Ավստրալիայում, և ներմուծվել է 1.7-2 միլիգրամ սերմնահեղուկ՝ Ավստրալիայից: Այդ 2 միլիգրամը փոխադրելու համար անհրաժեշտ է եղել 2 կիլոգրամ կշռող տարրա, որի մեջ ազոտ է եղել, որպեսզի սերմնահեղուկը չկորցնի իր որակը:
Ողջ պատմությունն այս էր: Ավելին, Օկոևը նշել է, որ ինքը չի հիշում մի դեպք, երբ հայ կինը սերմնահեղուկ պատվիրի արտասահմանից: Փաստորեն այս ողջ պատմությունը սպեկուլյացիա ու ապատեղեկատվություն էր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karnurij/posts/251682898303419?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել