Վերջերս Ադրբեջանում գտնվող Գաբալայի Ռադիոտեղորոշիչ կայանի հետագա շահագործման հարցում որոշ դժվարություններ էին առաջացել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև: Եվ ինչ. Հայաստանի «գիգանտ ծրագրերի կնքահայր», վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապեց «Կոմերսանտ» թերթի միջոցով հայտարարել, որ. «Եթե Մոսկվան և Բաքուն չպայմանավորվեն Գաբալայի ՌՏԿ վարձակալության պայմանների շուրջ, իր տարածքում ռուսական ռադիոտեղորոշման կայանի կառուցմանը լիովին հավանություն կարող է տալ Հայաստանը»: Լավ, մեր վարչապետի մտավոր ունակությունները լավ գիտենք, ինչի՞ էր պետք, որ դրա մասին իմանան նաև մեր երկրի սահմաններից դուրս: Լավ, Տիգրան Սարգսյանը ոչ բարով ֆինանսիստ է, ինչպե՞ս է պատկերացնում, որ Ռուսաստանը կդադարեցնի իր պայմանագիրը Ադրբեջանի հետ և միլիարդավոր դոլարներ կծախսի, որ նման մի կայան տարիներով կառուցի Հայաստանում: Ինչի՞ համար, որ վարձակալության գումարի մեջ տնտեսի՞:
Իսկ այսօր Բաքվում Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն վստահություն հայտնեց, որ. «Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շուրջ համաձայնությունները ձեռք կբերվեն»։ «Տեղի է ունենում նորմալ բանակցային գործընթաց։ Շատ տարաձայնություններ վերացվել են, մնում է ևս մի քանի հարց, որոնք պետք է լրամշակել եւ գտնել համաձայնեցված փոխադարձաբար ընդունելի լուծում։ Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ պայմանավորվածությունները ձեռք կբերվեն»: Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահը հայտարարեց նաեւ, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը ռազմավարական բնույթ ունի։ «Ուրախ ենք, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի համագործակցությունը զարգանում է ամենատարբեր ոլորտներում եւ ուղղություններով»,- ասել է Վալենտինա Մատվիենկոն։
Այսինքն ստացվեց այնպես, որ մեր վարչապետը ընդամենը շանտաժ էր անում Ադրբեջանին, որ եթե նա չհամաձայնվի նորմալ գին առաջարկել ՌԴ-ին, ապա Հայաստանը պատրաստ է իր ծառայությունն առաջարկել: Այսինքն, կոպիտ ասած, մեր վարչապետը ՌԴ-ի համար գին էր քցում: Դե ամոթ է էլի: Այ մարդ քո գործերով զբաղվի, մեր ժողովուրդը սովից կոտորվում է, ամեն տարի ահռելի բազմություն բռնում է գաղթի ճամփան, ու նրանց հիմնական մասը Ռուսաստան է գնում, քո դարդը լացի, ոչ թե Ռուսաստանի: Թե չէ Ռուսաստանն ու Ադրբեջանը հազար ու մի հարցով իրար հետ կապված են, մի հարցում նա կղզիջի, մյուս հարցում մյուսը, ի՞նչ ես քիթդ խոթում նրանց գործերի մեջ: Իսկ հիմա, որ այդ պայմանագիրը երկու երկրների միջև թարմացվի, այդ դեպքում իրեն արածն ու ասածը ի՞նչ էր ու ինչի՞ համար էր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=150689481723336&id=100003468545905
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել