“Նոր ալիք 2012”-ի` ապրիլի 18-ին եւ 19-ին Մոսկվայում կայանալիք կիսաեզրափակչին Հայաստանից կներկայանա հինգ մասնակից, որոնք ընտրվել են օրերս տեղի ունեցած հայաստանյան նախընտրական փուլի ժամանակ: 
 
Եվ այսպես, Մոսկվա կմեկնեն ու մրցույթի կիսաեզրափակիչ փուլին կմասնակցեն Մերի Մնջոյանը, Լուսինե Աղաբեկյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանն ու արական սեռի մեկ ներկայացուցիչ` Սուրեն Առուստամյանը:
Համոզված եմ սա լավ հնարավորություն է մեր երգիչ-երգչուհիների համար, մեծ բեմերում հայտնվելով հայ նրանք զարգացում կապրեն: Նախորդ տարվա ընթացքում մեր ներկայացուցիչները հարուստ ձեռքբերումներ ունեցան այս մրցույթի ժամանակ` Սոնա Շահգելդյանի հաղթանակն ու մանուկներինը: Հուսանք այս տարի ևս հաղթանակը մեր կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել