Այսօր Նիկոլ Փաշինյանը պիտի շա՜տ լուրջ որոշում կայացնի՝ գնալ երկխոսության ու հանգուցալուծում տալ այս լուծմանը, թե՞ պատասխանատվություն վերցնել իր վրա հնարավոր թափվող արյունի համար։ 
Փաստացի, կա իրական հնարավորություն, որ երկու կողմերն էլ խաղից դուրս գան դեմքները պահած ու մարդիկ չտուժեն։ Դրա համար անհրաժեշտ է, որ Նիկոլն առանց անիմաստ նախապայմանների գնա երկխոսության, սահմանի հստակ սահմանադրականության մեջ տեղավորվող պահանջներ ու պայմանավորվի՝ գնալով փոխզիջումների։ Հակառակ դեպքում բնական է, որ ՍՍ-ն ուղղակի միակողմանի զիջումների չի գնալու, նախապայմաններ չի ընդունելու, իսկ ոստիկանության գործողություններն էլ ավելի կոշտ են դառնալու։ 
Ի վերջո, այժմ պահն է, որ Նիկոլը որոշի՝ ինքը պայքար է մղում իր սեփական կարիերայի, թե հանրային շահի համար։ 
Ժամանակն է պոպուլիզմից անցնելու իրական քաղաքականության։ Քանի որ հստակ է, որ, Աստված չանի, հանկարծ արյուն թափվի, դրա համար պատասխանատու է լինելու առաջին հերթին հենց Նիկոլը՝ դառնալով քաղաքական դիակ, քանի որ իրեն տրվել է իրական հնարավորություն խուսափելու դրանից․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել