«ԵՊՀ restart» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով ամեն գնով փորձում է հանուն գաղափարի պայքարող ակտիվիստի համբավ ձեռք բերել և այդ նպատակով մասնակցում է տարբեր ու երբեմն իրար հետ կապ չունեցող բողոքի ակցիաների, ինչպես պարզվում է, իրականում այդքան էլ գաղափարի մարտիկ չէ, մեղմ ասած: Խոստումնալից այս երիտասարդն իսկապես որ տաղանդավոր է և պոտենցիալ ունի լավ կարիերա ստեղծելու, սակայն ոչ թե գաղափարական դաշտում, այլ դրամաշնորհներ ստանալու ոլորտում և «գրանտակերական» գործունեության մեջ: Ինչպես հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, Դավիթ Պետրոսյանը վերջերս 3000 եվրո դրամաշնորհ է ստացել Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամներից, որը նույն Սորոսի հիմնադրամն է` «Քաղաքական հետապնդումները Հայաստանում» թեմայով հետազոտություն անցկացնելու համար: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու է այս խոստումնալից երիտասարդն այսպիսի տարօրինակ ակտիվություն ցուցաբերում տարբեր բողոքի ակցիաների ժամանակ: Ի դեպ՝ նույն աղբյուրներից հայտնի է դարձել նաև, որ Դավիթը ս.թ. ապրիլի 9-ից 15-ը մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, որտեղ Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամների ծրագրերի շրջանակներում վերապատրաստում է անցել եվրոպական համալսարաններից մեկում: Այսպիսով՝ իբրև թե մարդկանց իրավունքների համար և հանուն մեր լավ ապագայի պայքարող այս երիտասարդը իրականում իր ապագան արդեն իսկ կառուցում է և արդեն իսկ վայելում է դրա պտուղները` Եվրոպական երկրների մայրաքաղաքներ այցելելով և կլորիկ դրամաշնորհներ ստանալով:

Ի դեպ՝ Դ.Պետրոսյանի անձի և գործունեության մեր ուսումնասիրությունները շարունակվում են և առաջիկայում բացառված չեն նոր անակնկալներ ու բացահայտումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել