Lragir.am-ը գրում է.
Իրանի իշխանությունները պետական հաստատություններին ու ընկերություններին պարտադրել են միջազգային գործարքները բացառապես եվրոյով իրականացնել: Այս որոշումը կայացվել է իրանական ռիալի արժեզրկման և ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին, հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով Իրանի նախագահի մամուլի ծառայությանը:
Այսուհետ Իրանի կենտրոնական բանկը պետք է ռիալի փոխարժեքը սահմանի եվրոյի հաշվարկով: Իրանը պաշտոնապես չի մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված որոշումը: Իրանական ռիալը 2017 թվականի սեպտեմբերից կրկնակի արժեզրկվել է դոլարի նկատմամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/174393
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել