Ամերիկացի գիտնականները մոդելավորել են Վաշինգտոնի կենտրոնում հինգ կիլոգրամ բարձր հարստացված ուրանի պայթյունի հետևանքները: Ըստ սցենարի՝ պայթուցիկ սարքն ընկնում է ահաբեկիչների ձեռքը: Տեսանյութը տեղադրված է YouTube-ում:

730 հազար բնակչություն ունեցող քաղաքի վրա կրակե գնդի բարձրանալուց հետո ոչնչացվում են էպիկենտրոնից մեկ կիլոմետր շառավղի վրա գտնվող բոլոր շինությունները, այդ թվում՝ և Սպիտակ տունը:

Գնդակը վերածվում է ռադիոակտիվ փոշու ամպի: Գիտնականները ցույց են տվել, թե որտեղ է պետք է ապաստան գտնել և ինչպես նման իրավիճակում տարհանել մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել