Ռոբոտատեխնիկայի մասնագետները ենթադրում են, որ մոտ ապագայում ոստիկանությունը սկսելու է հետաքննել սեքս–ռոբոտների կողմից մարդկանց բռնաբարության դեպքերը,- հաղորդում է Daily Star-ը։

Շեֆիլդի համալսարանի ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության պրոֆեսոր Նոել Շարքին հայտարարել է, որ գնալով ավելի մեծ տարածում գտնող սեքս ռոբոտները մարդկության համար վտանգ են ներկայացնում։ Օրինակ՝ նման մեքենայի օգնությամբ կարող է մարդու հեռակա բռնաբարում տեղի ունենալ։ «Ռոբոտը անշունչ մարմին է, որը ղեկավարվում է օպերատորի կողմից։ Նա կարող է իր տիրոջ կամքով մարդ բռնաբարել կամ նրան վնաս հասցնել»,- ենթադրում է Շարքին։

Պրոֆեսորի կարծիքով՝ ապագայում նման կիբերհանցագործությունները շատ հնարավոր են դառնալու, երբ բռնարարը հեռակա կարգով «կկոտրի» սեքս խաղալիքը և հանցագործություն կիրականացնի «առանց ձեռքերը կեղտոտելու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել