Ուսանողական տարիներին 2 կուրս հոգեբանություն էինք անցնում։ Ինձ համար ամենահետաքրքիր առարկան էր, քանի որ միշտ հետաքրքիր է եղել, թե ինչով է թելադրված մարդկանց այս կամ այն քայլը։ Հիշում եմ՝ առանձին մի քանի դաս անցնում էինք «ամբոխի հոգեբանությունը»։ Մարդու գործողություններն ու հայացքները կարող են 180 աստիճան փոխվել, երբ նա ամբոխի մաս է։ Սա հետաքրքիր է նաև համացանցի կոնտեքստում։ Իհարկե, այստեղ չկա այն հուզական վիճակը, որն ընկած է ամբոխի ամեն անդամի գործողությունների հիմքում, բայց որոշակի առումով այն ազդեցիկ է նաև համացանցում։ Սասնա ծռերի ժամանակ մարդիկ այնպիսի գրառումներ էին անում, որ աչքերիդ չէիր հավատում։ Նորմալ, ադեկվատ մարդիկ, ովքեր այդ ալիքից հետո սկսեցին գիտակցել ու ջնջել այդ գրառումները։ Հիմա այստեղ մարդիկ գրում են, որ դպրոցական երեխաների հավաքներին մասնակցելը ողջունելի է, ամոթանք տալիս տնօրեններին ու դասատուներին, ովքեր չեն թողնում նրանց։ Քանակ են ուզում՝ անկախ նրանից, թե ում հաշվին այն կլցվի։ Դպրոցականն ի՞նչ ա հասկանում, որ գա այդ հավաքի։ Սա ինչ հիմարություն է։ Ուսանողները չափահաս մարդիկ են, հարց չկա, բայց աշակերտները գան, ի՞նչ անեն։ Հեսա որ էս սաղ անցնի, ու ուշքի գաք, ասելու եք՝ իհարկե նորմալ չի, որ երեխուն տանեն, խառնեն էդ թեմաների մեջ։ Ու էլի կմոռացվի, կգնա մինչև հաջորդ մասսայական միջոցառում։
Ոչինչ, ինչպես ասում են Կաստայի մեր լավ ընկերները․ «Но когда ты завтра очнёшься в смутах - мы вернём к старту твой рассудок»։