1. Ծնողներ, եթե դուք ամաչում եք ձեր երեխաների համար, ուրեմն հենց դուք եք մեղավոր:
2. Փողերը կարող ես քամուն տալ, մինչև որ քամին քո ուղղությամբ է փչում:
3. Եթե դու ամեն օր վատ բան ես անում, արագ կործանվում ես:
4. Այն երկերեսանիությունը, որի հետ ես բախվել եմ կյանքում, ինձ հասկացրել է, որ մենք ունենք լուսավոր և մութ կեսեր, և յուրաքանչյուրը չի կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի:
5. Ինքնատիպության բեռն այնպիսին է, որ շատ մարդիկ չեն ուզում ընդունել: Նրանք կգերադասեն նստել հեռուստացույցի առջև և թողնել, որ դա իրենց թելադրի:
6. Երբ դու սովորում ես բոլորին սիրել, թշնամիներիդ սիրել, դա ի՞նչ արժեք է դնում սիրո վրա:
7. Երբ քո բոլոր ցանկությունները պարգևվեն, քո շատ երազանքները կոչնչանան:
8. Մենք ապրում ենք մի զոհաբերական հասարակության մեջ, որտեղ մարդիկ շատ ավելի հարմար են զգում զոհաբերվեն, քան թե իրենց համար ոտքի կանգնեն:
9. Ես երկյուղում եմ լինել նրանց նման, ում ատում եմ, ես երկյուղում եմ ձախողվելուց, ես երկյուղում եմ հսկողությունս կորցնելուց: Ես սիրում եմ քաոսների և հսկողության միջև հավասարակշռումը ամեն ինչի մեջ, որ անում եմ: Ես միշտ վախենում եմ մի կամ մյուս կողմ գնալուց, մի բանի մեջ կորելուց կամ ամեն ինչը կորցնելուց, նրա մեջ կորելուց: Եվ ես վախենում եմ հասարակության մեջ մի ամբողջովին ընդունելի ոչխարի վերածվելուց:
10. Ես երբեք չասացի՝ իմ նման եղիր, ես ասացի՝ քո նման եղիր, և տարբերություն առաջացրու:
11. Երաժշտությունը կախարդանքի ամենաուժեղ դասարանն է:
12. Չափահաս զվարճությո՞ւնն է մեր երեխաներին սպանում: Թե՞ մեր երեխաներին սպանելն է չափահասներին զվարճացնում:
13. Իմ մի մասը վախենում է մարդկանց շատ մոտենալուց, որովհետև ես վախենում են, որ նրանք լքելու են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=539800396058368&set=p.539800396058368&type=1&ref=notif¬if_t=like&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել