Tert.am-ը գրում է.
23:58
Շնորհակալ եմ, մեր այսօրվա միջոցառումը ավարտվել է, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են գիշերել հրապարակում, առավել ևս, պատրաստ են առավոտյան՝ ժամը ութին, լինել այստեղ: Շնորհակալություն և բարի գիշեր:
Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և ավարտվեց երթը:
22:53
Դեպի Բաղրամյան մեկնարկած երթի մասնակիցները այս պահին անցնում են Բաղրամյան 26-ի կողքով, որտեղ կուտակված են մեծաքանակ ոստիկաններ, և ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հարգանքով վերաբերվել նրանց:
Ոստիկանները բոլոր կողմերից փակել են Բաղրամյան փողոցը, տեղում է նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանը: Իսկ երթի մասնակիցները կոչ էին անում միանալ իրենց: «Աստված պահապան հայ ժողովրդին, Աստված պահապան ոստիկաններին, բարի ծառայություն»,- վանկարկում են ցուցարարները:
22:12
Հանրահավաքների մասնակիցները երթով, կոչերով շարժվում են Բաղրամյան պողոտա՝ երկկողմանի փակելով նաև Մաշտոցի պողոտան:
21:52
Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արեց երեխաներին շարունակել դասադուլը, ինչպես նաև նշեց, որ ուժի մեջ են շրջափակել մայրուղիները: «Առանց հարցնելու` ինչ մայրուղի տեսնում եք, շրջափակե՛ք, բայց վաղը, ի տարբերություն այսօրվա, շատ շուտ պետք է արթնանանք և ութին հավաքվենք այստեղ, պետք է փորձենք անել հետևյալը` շրջափակելու ենք կառավարական մի շարք շենքեր»,- ասաց նա, թեև չհայտարարեց, թե որ շենքներն են շրջափակելու:
«Շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի համար անակնկալ ենք պատրաստել, վաղը Սերժ Սարգսյանի առաջին նիստն է: Այնպես որ արժի, արժի վաղը ութին գալ այստեղ»,- ասաց նա:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն առաջարկեց երթով գնալ Բաղրամյան պողոտա:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ



