Շարլ Ազնավուրի հարցազրույն էի կարդում, ինձ մոտ հատկապես հետաքրքրություն առաջացրեծ մեծ հայի այս միտքը ցեղասպանությաբ վերաբերյալ.
«Այն, ինչ ես հիմա կասեմ, շատերն այնքան էլ լավ չեն ընդունի: Ես այլևս չեմ կարողանում լսել «ցեղասպանություն» բառը, քանի որ այդ բառը տանում է մեզ դեպի անցյալ: Մենք պետք է բարելավենք հարաբերությունները թուրքերի հետ: Մենք պետք է բացենք դռները և նրանց թույլ տանք ներս մտնել»:
Մասամբ համաձայն եմ Ազնավուրի հետ, այո պետք է վերջ տալ դարավոր թշնամանքին, դա մեր կողմից հնարավոր է, հայի կերպարն ըստ իս այնպիսին է, որ նա չի կարողանում թշնամություն անել, բայց հարցի մյուս կողմն այլ է. Արդյո՚ք թուրքերը ցանկանում են բարեկամ դառնալ: Թուրքիայում դեռ իշխում է հայատյաց վերաբերմունքը հայ տեսակի նկատմամբ, թուրքն իր բնույթով այնպիսին է, որ նրա հետ բարեկամություն անել անհնար է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել