Եկեք խոստովանենք, որ Փաշինյանի՝ շատից-քչից եղած ծրագիրը խափանվեց․ պատգամավորները կարողացան մտնել ԱԺ, ու նիստը կկայանա: Ուստի այս պահին էլ ի՞նչ իմաստ ունի Նիկոլի՝ փողոցում ելույթ ունենալը: Կունենանք հերթական անգամ երկու հակադիր իրականություն. մի կողմից՝ ԱԺ-ում Սերժին գովերգող ու քծնող մեծամասնություն ու չեզոք լռող Ծառուկյան դաշինք, մյուս կողմից՝ փողոցում անիմաստ գոռացող ընդդիմություն: Արդյո՞ք սա ՍՍ-ի համար ամենալավ սցենարը չէր:
Իմ համեստ կարծիքով՝ շատ ավելի ճիշտ ու սուր կլիներ Նիկոլի կողմից հիմա մտնել ԱԺ ու Սերժ Սարգսյանին անձամբ ասել այն ամենը, ինչն այժմ ասվումա նրա մեջքի հետևում, տալ նրան բոլոր հարցերը, որոնց ստիպված կլիներ պատասխաններ հորինել: 
Այս պահի դրությամբ երեկոյան ունենալու ենք հերթական անգամ փողոցում անիմաստ պայքար մղած, ոչնչի չհասած, հիասթափված տուն գնացող ժողովուրդ, որի ձայնը տենց էլ ուղիղ չհասցվեց ՍՍ-ին, ու նրա արձագանքն էլ ոչ ոք չտեսավ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել