Էն, ինչ չհանդգնեցին անել անգամ ՀՀԿ-ականները, հանգիստ արեցին մեր սիրելի եվրոպացի բարեկամները․ չարաբաստիկ «Մեկ քայլ առաջ» բնորոշումը անուղղակիորեն հնչել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության ղեկավար Սթյուարթ Դիքսոնի կողմից, ով երկար-բարակ պատմելով եվրոպական արժեքների, Հայաստանի եվրոինտեգրացիայի, իրենց կազմակերպության իրականացված դիտորդական առաքելության մասին, վերջում ամփոփել է, որ այս ընտրություններով մենք արձանագրեցինք դրական տեղաշարժեր․
«ՀՀ նոր ընտրական օրենսգիրըքը անցում է կատարել կուսակցականից ոչ կուսակցական մոդելի, որին նպաստել է նաև ԿԸՀ-ի ձևավորումը: Որոշակի առաջընթաց է գրանցվել զսպումների, ԶԼՄ-ների հանդեպ բռնությունների բնագավառում:
Բացառությամբ մի քանի միջադեպերի՝ քվեարկությունն իրականացվում էր խաղաղ և կանոնավոր ձևով, ընտրությունները տեխնիկապես հագեցված էին:
Քվեարկության գաղտնիությունը մեծապես հարգված էր, և ծրարների դերը ավելի է վստահելի դարձրել դա, չնայած այն նպաստել է երկար հաշվման պրոցեսին: Թանաքի որակը բարելավվել է, և ընտրատեղամասերում ավելի լավ են աշխատում: Ընտրատեղամասում տասնհինգից ավելի մարդ չի կարող մնալ:
Նոր ընտրական օրենսգիրքը երաշխավորում է նոր պարզաբանումներ՝ հենց ընտրական տեղամասում», - ասել է մեր եվրոպացի անկաշառ ախպերը:
Լավ, ասենք էլ ի՞նչ տիպի զոռբայություն պետք է անեն իշխանությունները, որ գոնե չասեն, որ դրական տեղաշարժեր են արձանագրում, ինչ-որ առաջ գնացող քայլերի մասին լոլոներ են պատմում․․․ Այնպիսի տպավորություն ա, որ եթե հանեին, տանկերով մարդկանց ճզմեին, էս սրանք էլի ասելու էին, որ դրական տեղաշարժ կա, որովհետև կարող էին էլ ավելի շատ մարդու ճզմել․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/279545472182382?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել