Ապրիլի 13-ին, ժամը 19:12-ին ՌԴ-ում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Ուֆա քաղաքում դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ժամը 19:31-ին կապ է հաստատվել ՌԴ Բաշկորտոստանի Ճգնաժամային Կառավարման Կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 12:18-ին դիտահորում աշխատանքներ կատարելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Կամո Գերասիմի Պետրոսյանը (1983 թ.), Մերուժան Սերգեյի Աֆանիկովը (1962 թ.), Սուրիկ Ժորայի Աֆանիկովը (1981 թ.), Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը (1962 թ.) և Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը (1989 թ., ՌԴ քաղաքացի), իսկ Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանը (1973 թ.) հոսպիտալացվել է Ուֆայի քաղաքային հիվանդանոց: