Wnews.am-ը գրում է.
Անգլիայի արքայական ընտանիքը պատրաստվում է տարվա հարսանիքին: Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին նախահարսանեկան իրարանցման մեջ են: Համընդհանուր ուշադրությունը Մեգանին ստիպում է ավելի շատ ժամանակ տրամադրել իր արտաքինին: Վերջին լուսանկարներից երևում է, որ արքայազն Հարրիի հարսանցուն նկատելի նիհարել է:
Beauty-կայքերից մեկին տված հարցազրույցներից մեկում դերասանուհին պատմել է իր դիետայի մասին, որը շատ դուր կգա համեղ ուտել սիրողներին: Հարրիի ապագա կինը շատ է սիրում կարտոֆիլ ֆրի, պաղպաղակ և գինի, նա նշում է, որ ոչ մի դեպքում չի կարող հրաժարվել դրանցից. «Ես հետաքրքիր դիետա եմ մշակել ինձ համար, որն ինձ թույլ է տալիս և’ նիհարել ,և’ ուտել իմ սիրած ուտեստները»,-ասում է նա: Մեգանն աշխատանքային օրերին ուտում է բացառապես բուսական սնունդ, իսկ հանգստյան օրերին այն ամենն, ինչ ուզում է՝ ոչնչով չսահմանափակելով իրեն: « Ես կարող եմ ուտել պիցցա և ֆրի ողջ օրը: Ո՞վ չի սիրում համեղ ուտել»,-ասում է նա:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ