Լրատվականներից ոչ մեկին կպնել կամ ցավացնել չեմ պատրաստվում: Պարզապես մի համատարած թերություն եմ նկատում, որ իրենց կայացած ու առաջատար լրատվամիջոց կոչողներին չի սազում և խնդրում եմ առավել ուշադիր լինել սրա նկատմամբ:
Շատ է պատահում, որ լրատվական կայքերը, ովքեր ենթադրաբար պետք է օպերատիվ կերպով արձագանքեին օրվա ընթացքում կատարվող իրադարձությունների ժամկետանց ինֆորմացիա են տեղադրում իրենց մոտ:
Օրինակ այս դեպքը: Այսօր ապրիլի 8-ին, բայց ախր այսօր ապրիլի 9-նն է: Ու այս նորությունը տեղադրված է կայքի ամենաերևացող տեղում: Հասկանում եմ, որ երբեմն նորությունների պակաս է լինում, կամ նորությունն այնքան կարևոր էլինում, որ անհրաժեշտ է այն մեկ կամ երկու օր պահել, բայց գոնե կարող եք խմբագրել և ամսաթվերը թարմացնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=150798431712843&set=a.115546481904705.12588.100003480616360&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել