Շնորհավորում եմ... Շնորհավորում եմ բոլորիս, բոլոր երևանցիներին, ովքեր այս ընտրությունների միջոցով ապացուցեցին, որ մեր հարգանքին ու վստահությանը հնարավոր չէ արժանանալ ոչ խելամիտ խոստումներով, աշխատող մարդու գործը սևացնելով, ատելության մթնոլորտ սերմանելով և այլ, մեղմ ասած, ոչ կոռեկտ մեթոդներով: Սա պետք է հստակ ազդակ լինի բոլոր նրանց համար, ովքեր հավակնում են մայրաքաղաքի ցանկացած ոլորտում ստանձնել հասարակական կամ քաղաքական պատասխանատվություն: Երևանցին որպես առաջնորդ ընդունում է միայն գործի մարդկանց, մարդկանց, ովքեր չեն փորձում կայանալ ուրիշների աշխատանքի մասին մտածված վատը խոսելով, մարդկանց, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ապացուցում են, որ արժանի են առաջնորդելու չափազանց պատասխանատու կոչմանը... Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ այս ընտրություններին մենք մեր ձայնը տվել ենք մարդու այդ տեսակին: Վստահ եմ, որ օր օրի էլ ավելի ամրապնդելու ենք մեր համոզմունքը, որ ճիշտ ընտրություն ենք կատարել: Վստահ եմ, որ Ձեր աջակցությամբ քաղաքային տնտեսության կառավարման պատասխանատվությունը ստանձնած թիմը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, աշխատելու է ուժերի գերլարումով, որպեսզի բոլորս ապրենք ավելի հարմարավետ, ավելի լուսավոր, ավելի բարեկարգ, ավելի գեղեցիկ քաղաքում, մի խոսքով` ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ... Շնորհավոր հաղթանակդ, երևանցի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել