Ինչպես հայտնի է, ամեն մի նշանավոր տղամարդու հետևում կանգնած է նշանավոր կին:
Եվ ով գիտի, թե ինչպես կդասավորվեր մեր սիրելի երաժիշտների, նկարիչների, ռեժիսորների և գրողների կյանքերը, եթե նրանց կողքին չլինեին իմաստուն և համբերատար կանայք:
Մերսեդես Բարչա Պարդո
Գաբրիել Գարսիա Մարկեսը հանդիպել է իր ապագա կնոջը պարահրապարակում, երբ նա 13 տարեկան էր, և միանգամից առաջարկել է նրան ամուսնանալ իր հետ: Աղջիկը համաձայնվում է, միայն մեկ պայմանով՝ դպրոցն ավարտելուց հետո: Նրանց հարսանիքը տեղի ունեցավ 13 տարի հետո:
Մերսեդեսը Գաբրիելի հետ էր «Հարյուր տարվա մենություն» վեպը գրելու ժամանակ: Նա ապահովում էր ընտանիքն ամեն ինչով և երբեք չէր դադարում հավատալ, որ իր ամուսինը հանճար է:
Երկու տարի հետո վեպը պատրաստ էր, սակայն Գաբրիելը գումար չուներ անգամ խմբագրման ուղարկելու համար: Այդ ժամանակ Մերսեդեսը վաճառեց այն, ինչ մնացել էր՝ վարսահարդարիչը և խառնիչը: Եվ շատ շուտով իր ամուսնու վեպը բերեց հսկայական եկամուտներ, համաշխարհային ճանաչում և Նոբելյան մրցանակ:
Յոկո Օնո
«Բիթլս»-ի երկրպագուները խմբի փլուզման համար մեղադրում են Յոկոյին, սակայն «The Beatles» խմբի պառակտումը տեղի է ունեցել ավելի շուտ՝ մինչ Յոկո Օնոյի և Ջոն Լենոնի հանդիպումը:
Յոկոն ծանոթացրեց նրան մի անհայտ աշխարհի հետ, որտեղ կար ավանգարդ գեղանկարչության, գրականության, արտասովոր բեմադրությունների ստեղծարարություն: Նրա շնորհիվ ի հայտ եկավ Լենոնի սոլո ալբոմը, որի գլխավոր «Imagine» երգը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց և սիրվեց շատերի կողմից:
Ջոնն իր կնոջ հետ երջանիկ էր և երբեք չէր դադարում կրկնել, որ ինքը և Յոկոն մեկ հոգի և մարմին են:
Ջուլիետա Մազինի
Ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի և դերասանուհի Ջուլիետա Մազինիի ամուսնական կյանքը տևել է 50 տարի և 1 օր:
Նրանք տարբեր բնավորության տեր մարդիկ էին: Ֆեդերիկոն սիրում էր ուշադրության արժանանալ հակառակ սեռի կողմից, իսկ Ջուլիետան միշտ զուսպ էր, չէր դավաճանում իր ամուսնուն, որպեսզի իր երջանիկ փոխհարաբերություններում ոչ մի արգելք չլիներ: Բայց և այնպես Ֆեդերիկոն և Ջուլիետան կապված էին միմյանց և չթողեցին իրար մեկ ամսից, ինչպես շատ հայտնի զույգեր:
Եթե Ջուլիետան նկարահանման վայրում չէր լինում, Ֆելինին սարքում էր անհավատալի սկանդալներ, հետո զանգում էր տուն և մանրուքների համար խորհուրդ էր հարցնում:
Ջուլիետան խմբագրում էր սցենարները, պահանջում էր դերասաններ, ընտրում էր բնույթը:
Չնայած այն անհավանական հաջողությանը, որին արժանացան նրա «Ճանապարհ» և «Կաբիրիի գիշերները» ֆիլմերը, Ջուլիետան նախընտրեց ոչ թե իր դերասանական կարիերան, այլ՝ հավատարիմ մնալ իր ամուսնու կարիերային:
Սոֆիա Անդրեևնա Տոլստոյ
Սոֆիա Անդրեևնան եղել է Տոլստոյի պահապան հրեշտակը մոտ 48 տարի: Իր ամուսնու համար նա եղել է քարտուղար (միայն 7 անգամ կրկին սրբագրել է հայտնի «Պատերազմ և խաղաղություն» վեպը): Եղել է և՛ բուժքույր, և՛ մենեջեր, և՛ հրատարակիչ, իսկ ամուսնու մահից հետո՝ նրա հսկայական գեղարվեստական ժառանգության պահապանը: Նա անձնվիրաբար պահում էր Տոլստոյի հանճարեղ գործերը և պաշտպանում երկրպագուների բանակից, ովքեր լցվում էին իրենց տուն՝ փափագելով հանդիպել հանճարի հետ:
Ունա Օ-Նի
– Նա ինձ հասուն մարդ դարձրեց, իսկ ես թույլ չէի տալիս, որ նրա երիտասարդությունը խամրի,- ասում էր Ունա Օ-Նիլը Չարլի Չապլինի մասին:
Ամբողջ աշխարհի կողմից սիրված 54-ամյա կատակերգուն և 17-ամյա երիտասարդ դերասանը ծանոթացել են ֆիլմի նկարահանման վայրում, իսկ ֆիլմի ռեժիսորը հենց ինքը՝ Չապլինն էր:
Նրանց ամուսնությունը տևել է 34 տարի, որը չի կարողացել խաթարել անգամ Ունիի հայրը:
Նրանք ունեցան 8 երեխա: Ավագ աղջիկը՝ Ջերալդինան, այժմ ճանաչված դերասանուհի է: Չապլինի հետ ամուսնության համար Ունին հրաժարվեց իր դերասանական կարիերայից, սակայն դարձավ երջանիկ կին, մայր և անկրկնելի դերասանի ոգեշնչման միակ աղբյուրը: