1. Ընդդիմությունը պառակտված է գաղափարապես, ոչ թե տարանջատված է։
2. Ընդդիմությունը առանձին խաղացող է համարում այլընտրանք հռչակված ուժի, որը քաղաքական ոչ մի տեսության մեջ գոյություն չունի։
3. Ընդդիմությունը չի ներկայացրել հստակ ծրագրեր, որոնք համեմատական առումով գերադասվեն իշխանական ծրագրերից։
4. Ընդդիմությունը կորցրել է այն դեմքերին, որոնք ներկայացնում են հասարակության տարբեր շերտերի։
5. Ընդդիմության առանձին ներկայացուցիչներ աշխատում են ոչ միայն տեղի իշխանությունների համար, այլև օտար երկրների գործակալների ցուցումներով։
6. Ընդդիմության ներկայացուցիչները տարբեր առիթներով, պատճառներով միմյանցից բաժանվում են, միմյանց քարկոծում են օտար երկրներին ծառայություն մատուցող գործընկերների, քաղաքական օպոնենտների դրդմամբ, հրահրմամբ, խայծով, ձայնագրություններով և այլն։
7. Ընդդիմությունն ինքը չի կազմակերպում ընտրություններն այն իմաստով, որ մարդիկ՝ իրենց հնարավոր ձայն տվողները, գնան մասնակցելու ընտրություններին։
8. Ընդդիմությունը չի կատարում այն աշխատանքները մինչև ընտրություն, որը կտանի փոփոխություն ցանկացողներին ընտրատեղամաս՝ գնահատելով կատարվածը։
9. Ընդդիմությունը մարում է ընտրություններից հետո, սակայն գոյություն ունեն մի քանի ոսկե կանոններ, որոնցից մեկը հետևյալն է՝ «Ընտրությունները սկսում են ընտրության հաջորդ օրվանից՝ ժամը 6։00-ից»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել