Panorama.am-ը գրում է.
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արտոնել է Ուկրաինայից ներկրել հավի միս, որը խիստ վտանգավոր է քաղաքացու առողջության համար»: ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով, բավարար չի արտոնել են, 10 մլն դրամ էլ պարգևավճարներ են տվել փորձագետներին, չսպասելով լաբորատորիայի պատասխանին, թույլատրել են ներկրումը:
«Սա անվտանգության խնդիր է Հայաստանի համար: Որպես պատգամավոր՝ ինձ համար խիստ կարևոր է հասկանալ, թե ով պետք է պատասխանատվություն կրի նման վարքի համար, որովհետև ամենաթանկը որ մենք ունենք, մեր քաղաքացու առողջությունն է: Խնդրում եմ հստակ նշել պատասխանատուին»,-ասաց պատգամավորը:
Ամբիոնին մոտեցած գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը խնդրեց, որ ավելի ուշ կկարողանա պատասխանել արդյոք եղել է խախտում, թե ոչ:
«Եթե խախտում է եղել, համապատասխան մարդիկ կպատժվեն, եթե՝ ոչ, Ձեզ կպատասխանեն»,-ասաց նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



