Ադրբեջանում հայատյացությունն այն մասշտաբների է հասել, որ մեր արևելյան հարևանները չեն էլ հասկանում, որ շատ դեպքերում, անդրադառնալով Հայաստանին և Արցախին, ոչ թե հակագովազդով են զբաղվում, այլ ընդհակառակը՝ մեծ օգուտ են տալիս մեզ։ Այսպես՝ ալիևյան կայքերից մեկը՝ haqqin.az-ը, որն աչքի է ընկում իր սարսափելի հակահայ հոդվածներով, հատուկ անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի twitter-յան վերջին գրառմանը, որտեղ վերջինս գովազդում է Արցախի Ասկերանի շրջանում արտադրված «ԱՐԵՎԻՍ» գինիները։ Անգրագետ ազերիները, չգիտես ինչու, գինին անվանել են «Ասկերան»։ Սակայն դա էական չէ։ Կարևորն այն է, որ Տիգրան Բալայանի twitter-յան էջի լսարանից ավելի մեծ լսարան ունեցող ալիևյան սույն կայքն ակամայից գովազդում է Արցախում արտադրված բարձրակարգ գինիները։
Շնորհակալություն կարելի է հայտնել ալիևյան կայքի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևին արցախյան գինիների PR-ով զբաղվելու համար։
Մեկ ժամվա մեջ այն դիտվել է 2500 անգամ։

Հ.Գ. Ի դեպ՝ լավ կլինի, եթե գրառում կատարելուց առաջ մեր ԱԳՆ-ի մամլո խոսնակն աշխարհագրական տեղանունները ճիշտ գրի. ոչ թե ԱսՔերան, այլ՝ ԱսԿերան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել