Armtimes.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 8-ին, Ապրիլյան հերոսամարտի 2-րդ տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի վարչական տարածքում, Սեւան-Գավառ  մայրուղու հարեւանությամբ  տեղադրվել է  21 մետր բարձրությամբ մետաղական խաչ, որն հավերժացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակը, տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:

2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը Արցախի Հանրապետության Նախագահի կողմից հետմահու  պարգեւատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։ 2016 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով:

Հերոսի հիշատակին նվիրված խաչը տեղադրվել է Երեւան քաղաքի բնակիչ, արմատներով գեղարքունիքցի Գրիգոր Մադաթյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով: 

Միջոցառմանը ներկա են եղել   հերոսի հարազատները, ՀՀ կառավարության, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան  հյուրեր,  նորաշենցիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել