Մեծ Բրիտանիայում թոշակառուն տուն է վերադարձել և իր լողասենյակում կոկտեյլի շշով մերկ անծանոթի է հայտնաբերել։ Այս մասին գրում է The Independent-ը։
Տանտերը չի շփոթվել և անմիջապես ոստիկանություն է զանգահարել։ Անկոչ հյուրը միանգամից փախուստի է դիմել՝ հագուստը թողնելով լոգարանում։
Ոստիկաններին հաջողվել է բռնել 36-ամյա տղամարդուն, ով պարզվել է, որ անտուն է։ Նրան մեղադրել են տուն ներխուժելու և գողություն անելու մեջ և ձերբակալել են։ Սակայն ավելի ուշ տղամարդուն բաց են թողել։ Ինչպես հաղորդել են ոստիկանները, սա «շատ անսովոր միջադեպ» է եղել, և նման դեպքի հետ մինչ այդ չէին բախվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել