Երբ քաղաքացիկան անհնազանդությունը վերածվում է մասսայական խուլիգանության, ձևավավորվում և զարգանում է երկու պոտենցիալ ստատուսքվո:
Առաջին. երբ քաղաքացիական հասարակության կողմից բոլոր գործողությունները պսակվում են հաջողությամբ և տվյալ հասարակությունը որևէ քրեական պատասխանատվության չի ենթարկվում(քանի որ տեղի է ունեցել իշխանական համակարգի տապալում):
Երկրորդ. երբ հասարակության տվյալ զանգվածն ենթարկվում է շրջափակման ու հետագայում որևէ հավանական գործողություններ‘ ուղղակի դադարում են գոյություն ունենալուց:
Ցավոք սրտի վերջին պատկերը գրեթե բոլորին է ծանոթ ու հարազատ, իսկ շատ դեպքերում նաև հենց այս երկրորդ պատկերի շնորհիվ է, որ չկա հասարակական բավարար ակտիվություն, որը կտանի դեպի բաղձալի նպատակի իրականացման:
Ամեն դեպքում կազմակերպիչները պիտի գիտակցեն, որ սա երևի թե վերջին հույս է, երբ հասարակությունը նրանց վստահելով պատրաստ է դուրս գալ փողոց, քանի որ անհաջողության դեպքում այն կարող է վերջնականապես կոտրվել ու մատնվել անվստահության:
Արագաչափների առկայությանը դեմ չեմ, քանի որ դրանք պահում են տրանսպորտային կարգ ու կանոն, սակայն եթե այդ կարգ ու կանոնի արդյունքը‘ փողը, գնում է որևէ մասնավոր ընկերության կամ անհատի, խիստ բացասական եմ վերաբերվում:
Այդ իսկ պատճառով չեմ շտապի որևէ հստակ բնորոշում տալ ներկայիս իրականացվող միջոցառումներին, մինչև պարզ չլինեն հետագա գործողությունները:
Նկարը‘ Anush Lalaian-ի ֆեյսբուքյան էջից: