Ամռան համար նիհարել, պատրաստվել ընկերուհու հարսանիքին, որտեղ դու պետք է հիանալի տեսք ունենաս և այլ շատ հարցեր: Այս նախագծի մասնակիցները պարտավորված են քաշ գցել, որպեսզի չմահանան:

Խոսքը 5-6 կգ-ի մասին չէ, այլ՝ մի քանի հարյուրի: Ի՞նչն է նրանց ստիպել նիհարել և ի՞նչն է նրանց դրդել այսքան գեր լինել: 

Related image

Լի Սատոն - 325 կգ

«Ես սպանում եմ ինձ և իմ կնոջը․ սրանք այն խոսքերը չեն, որ ես ցանկանում եմ ասել, սակայն կյանքն ինձ ստիպում է, որ ես դրանք արտաբերեմ»: 

Առավոտը սկսվում է նրանից, որ այս տղամարդու կինը նույնիսկ զուգարան է ուղեկցում: Վերջինս չի կարողանում իր 325 կգ քաշը վերահսկել և կառավարել իրեն: 

Այս խնդիրը տղամարդու մոտ դեռևս մանկուց է եղել: Երբ նա 2 տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվեցին, մայրը թողեց երեխային, իսկ հայրը երկրորդ անգամ ամուսնացավ: 9 տարեկան հասակում նա սեռական ոտնձգությունների է ենթարկվել իր խորթ եղբոր կողմից. սրա մասին նա ոչ ոքի չէր կարողանում պատմել: Լիի համար փրկությունը եղավ միայն ուտելիքը: Սա նրան հանգստացնում էր, նույնիսկ երջանկացնում էր: 10 տարեկանում տղան արդեն 100 կգ էր: 17 տարեկանում նա արդեն 230 կգ էր: Լին հասկանում էր, որ սա աննորմալ է, սակայն կանգ առնել նա արդեն չէր կարող: Լին հիվանդանոց ընկավ և հենց այնտեղ էլ հանդիպեց Ռենեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել