Showbiz.am-ը գրում է.
Մայրության ու գեղեցկության օրն այս անգամ լիարժեք է վայելում դերասանուհի Աննա Սիմոնյանը: Այս տարի ապրիլյոթյան շունչն ու հմայքն ամբողջովին է վերցրել նա՝ սրտի տակ կրելով իր առաջնեկին: ShowBiz.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում Աննայի անկեղծ զրույցն ու նոր ֆոտոշարքը: Ի դեպ՝ դերասանուհին խոստովանեց, որ դեռևս հրապարակավ չէր ասել իրենց երեխայի սեռը, սակայն, մեզ հետ ունեցած զրույցում, նա անկեղծացավ և ասաց, որ ինքն ու Մովսեսը որդի են ունենալու:
– Մինչ հղիության մասին իմանալը, ի՞նչ ես զգացել մայր դառնալու մտքից:
– Մտածել եմ որ շատ գեղեցիկ երևույթ է, շատ բնական, բայց չեմ պատկերացրել, թե որքան պատասխանատու ու ինչքան բնության հետ կապված հրաշալի, հրաշքներով լի երևույթ է: Ի սկզբանե, միշտ զգացել եմ, որ դեռ պատրաստ չեմ, միշտ մտածել եմ, որ, ո՛չ, ես դեռ պատրաստ չեմ: Եվ կարող եմ ասել, որ համընկել է իմ պատրաստ լինելն ու արդեն իսկ հղիանալս:
– Ինչպիսի՞ն էին առաջին էմոցիաներն ու տպավորությունները քո և Մովսեսի, երբ իմացաք հղիության լուրի մասին:
– Առաջին էմոցիաներս հաճելի շոկային. կանխազգացել եմ մի փոքր, հետո հաստատվել է: Երբ իմացա, կրկնակի զարմանք ու միաժամանակ հանգստություն զգացի: Ես շատ երջանիկ եմ ինձ զգացել, դեռ հստակ չհհասկանալով, թե հետս ինչ է կատարվում: Հայտնել եմ Մովսեսին: Իր առաջին զարմանքն ու ոգևորված ուրախությունն աչքերում կրկնակի դարձրեց իմ ուրախությունը: Շատ կարևոր է, երբ կողակիցդ նույնքան երջանիկ և ոգևորված է այդ լուրով: Ես շատ ուրախ եմ, որ իմ երեխան սիրո պտուղ է, մենք շատ սիրելով ու սպասելով ունենալու ենք բալիկ: Դա մտածված, հաշվարկված, պլանավորած երեխա չէ, այլ սիրո ծնունդ:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ