Տեխասի համալսարանի գիտաշխատողները երկու տարի շարունակ փնտրել են աշխարհում ամենագեղեցիկ կազմվածքն ունեցող կնոջը և հայտարարել են, որ հասել են հաջողության: Ըստ մասնագետների՝ այդ չափանիշին 100 տոկոսով համապատասխանում է բրիտանուհի ֆոտոմոդել և դերասան Քելի Բրուկը:

Գիտնականները ուշադրություն են դարձրել նրա հասակին, քաշին, մազերի երկարությանը, դեմքի օվալին, ուսումնասիրել են մի շարք այլ առանձնահատկություններ ևս և վերջում հայտարարել են, որ Քելի Բրուկը կատարյալ է:

Իսկ իդեալական կազմվածքով ֆոտոմոդելը խոստովանել է, որ փոքր ժամանակ հասակակիցներն իրեն ծաղրում էին՝ անվանելով «գիրուկ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել