armeniasputnik.am-ը գրում է

Երևանի այգիները, պուրակները, մայթերին հարակից ծաղկային տարածքներն արդեն գեղեցկացրել են գույնզգույն վարդակակաչները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը` հավելելով, որ մայրաքաղաքն այսօր զարդարող ծաղիկները 2017թ–ի նոյեմբերին տնկված և այս տարի գարնանը բացված 750-800 հազար վարդակակաչներն են։

Քաղաքապետարանի հաշվարկով` այս ծաղիկները Երևանի փողոցները կզարդարեն մինչև ապրիլի կեսը, որից հետո կփոխարինվեն Երևանի ջերմատանն աճեցված և ներկրված սեզոնային նոր ծաղիկներով:

Թե որքան նոր ծաղիկ կգնի քաղաքապետարանն ու ինչ գնով դեռ չի հրապարակվում։

Փոխարենը հայտնի է, թե քանի նոր ծառ կտնկվի այս տարի Երևանում։

Ա/Ձ Նարեկ Մայիլյանի հետ այս տարի փետրվարին կնքված պայմանագրով քաղաքապետարանն ավելի քան 15000 տնկի է ձեռք բերել` 1200 սոսի, 160 սյունաձև թույա, 13750 այլ դեկորատիվ տնկիներ։ Դրանց դիմաց, ընդհանուր առմամբ վճարվել է 17 944 500 դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել