Վերաքննիչ դատարանը բավարարեց բողոքս՝ հաստատելով, որ ապահովագրական ընկերություններն իրավունք չունեն օգտագործելու վարորդների հաշվառման վկայագրի տվյալները և տեսանկարահանող սարքերի կողմից արձանագրած տեսանյութերը ստանալու police.am կայքի միջոցով, դրանք ներկայացնելու դատարան որպես ապացույց, քանի որ այդ տեսանյութերը պարունակում են անձնական տվյալներ: Սա հրաշալի նախադեպ է, որ ապահովագրական ընկերություններն այլևս համատարած չխախտեն վարորդների իրավունքները և վճարված ապահովագրական հատուցումները հետ պահանջեն:

Հ.Գ. Արդեն երկրորդ գործն է, որ նպատակ ունեմ սահմանադրական դատարան հասնել, սակայն դատարաններում հարցը լուծվում է․ ի դեպ՝ իմ անձնական գործերով երբեք դատարանում չեմ պարտվել, եթե կարմիր գծերի հետ կապված կամ այլ վարչական ակտեր ունեք բողոքարկման ենթակա, պատրաստ եմ ԱՆՎՃԱՐ կազմել հայցադիմումներ և ներկայացնել, ուղղակի ասեք)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել