Armtimes.com-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի ներքին գործերի նախարարությունից, պատիժների կրման դաշնային ծառայությունից, քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների ու աղետների հետեւանքների վերացման նախարարությունից ու ՌԴ քննչական կոմիտեից համապատասխան հրամանագրերով ազատել է 11 գեներալների:

Աշխատանքներից ազատման պատճառների մասին ՌԴ նախագահի հրամանագրերի մասին հաղորդագրության մեջ չի նշվում:

Բացի այս, Պուտինը նոր նշանակումներ է արել ՆԳՆ-ում ու Քննչական կոմիտեում:

Վերջին անգամ նման ծավալի ազատումներ Պուտինը իրականացրել էր նախորդ հուլիսին, սակայն այն անգամ աշխատանքից ազատվեցին 8 գեներալներ: Այս մասսայական ազատումները եզակի են:

Ազատումների մասին ամբողջական տեղեկատվությունն՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել