Ապրիլի 6-ից Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտել, այսպես կոչված, «շաքարավազի հարկը», որի միջոցով ենթադրվում է կրճատել ճարպակալման հանգեցնող քաղցր ըմպելիքների արտադրությունը։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության ֆինանսերի նախարարության կայքում։
Հարկը կգործի քաղցր ոչ ալկոհոլային ըմպելիքների նկատմամբ, եթե այդպիսի ըմպելիքի 100 մմ հեղուկում 5 գրամից ավելի շաքարավազ կա։ Իսկ եթե շաքարավազի պարունակությունը գերազանցում է 8 գրամը, պետք է ավելի բարձր հարկ վճարել։
«Արտադրողները, որոնք չեն ենթարկվի օրենքին, հարկ կվճարեն, որի տարեկան արժեքը 240 մլն ֆունտ (335․8 մլն դոլար) կլինի»,-ասվում է հաղորդագրությունում։
Միջոցառնումների նպատակը նախևառաջ երեխաների շրջանում ճարպակալումը կանխելն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



