««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառել է իրեն պատկանող գույքը: Եվ հիմա այդ գործարքից ստաց­ված գումարով նախարարը ռադիոտան շենքի հետնամասում հյուրանոցային համալիր է կառուցում: Ասել է թե Ամիրյանը, որ համարվում էր չվարկաբեկված անձնավորություն, իշխանական աղտոտ վարքուբարքից հե­ռու, որոշել է օգտագործել պաշտոնը` բիզնես անելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փոր­ձեց պարզել նախարարից, ինչին ի պատասխան`Արմեն Ամիրյանը հայտնեց. «Մի քանիսը չեմ վաճառել, մեկն է, հյուրանոցային համալիր չէ, փոքրիկ հյուրանոց է, որի նպատակն է ներդրում կատարել Հայաստանում»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ նախարարը զբաղվում է բիզնես-գործունեությամբ, Արմեն Ամիրյանը պա­տասխանեց, թե ինչով պետք է խանգարի. «Ինչ կապ ունի դա նրա հետ»:
Չնայած, եթե անկեղծ լինենք, պետք է արձանագրենք, որ Արմեն Ամիրյանը պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ անց անդամագրվեց ՀՀԿ-ին, ասել է թե մաս կազմեց Հայաստանը տարիներ շարունակ քայքայած կուսակցությանը, ու հիմա նրա բիզնես գործունեությունն ամենևին էլ զարմանալի չպիտի թվա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել