ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 5-ին, ժամը 16:28-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինության բակում, հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները սահմանազատել են տարածքը (հայտնաբերված զինամթերքի տեսակը պարզել չի հաջողվել): Ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել