Lragir.am-ը գրում է.

Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է, որ այս պահի դրությամբ ջրամբարներում հավաքվել է 453 մլն խմ ջուր, իսկ ջրամբարների ընդհանուր ծավալը 890 մլն խմ է:

Նրա խոսքով, այս տարի 30 մլն խմ-ով ավելի քիչ ջուր է կուտակվել, քան անցած տարի և 120 միլիոնով պակաս 2016 թվականից: Նարիմանյանը նշել է, որ այս տարի ավելի սակավաջուր էր, քան ացնած տարի, սակայն վերջին օրերի տեղումները որոշ չափով նպաստել են ջրամբարների լցվելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել