Showbiz.am-ը գրում է.

ShowBiz.am-ին այս անգամ  ներդաշնակ ու ամուր ընտանիքի ու սիրելի աշխատանքի համատեղելիության, ինչպես նաև ուժեղ կին լինելու, կարիերա ստեղծելու, այդ ճանապարհին հանդիպող դժվարությունները շրջանցելու և հաղթահարելու մասին պատմել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:

-Որո՞նք են այն կարևոր ու էական կետերն՝ ըստ Ձեզ, որ պետք են կնոջն ուժեղ լինելու և ինքնուրույն կարիերա ստեղծելու համար:

– Կինը չպետք է ինքնանպատակ դնի կարիերան: Այն կինը , ով իր ամբողջ կյանքի նպատակն ու ուղղվածությունը դնում է հատուկ գործին, ես կարծում եմ, որ դա չի բերում իր պտուղները, որը կարող է կնոջն ամբողջովին բավարարել: Կինը  առաջին հերթին չպետք է դադարի կին լինելուց, իսկ կինը պետք է պարտադիր ունենա անձնական տիրույթ, որտեղ պետք է լինի տվյալ տարիքին համապատասխան ու ներդաշնակ: Եթե շատ երիտասարդ է պետք է շատ մեծ տեղ ունենա և՛ ուսումը, և՛ անձնական կյանքը՝ ընտանիք, մայրություն: Երբեք չպետք է  կարիերան լինի ավելի շատ, քան մնացածը: Իսկ կարևորն, առաջին հերթին կրթությունն է, հետո անձնական կյանքը: Ինձ համար ուժեղ կին արտահայտությունը հորինված արտահայտություն է: Այն կանայք, ովքեր իրենց կյանքում հասնում են որևէ հաջողությունների, նրանք դեռ ուժեղ չեն կարող համարվել: Ուժեղ կին կարող է լինել բարձրադիր լեռներում ապրող  տնային տնտեսուհին, ով մի կերպ, բայց պատվով պահում է իր ընտանիքի կեցությունը, լավ երեխաներ է դաստիարակում: Ինձ համար ցանկացած կին ուժեղ է:

– Ճանապարհին հանդիպող դժվարություններն ու հիասթափությունները ինչպե՞ս հաղթահարել ու առաջ անցնել:

– Ցանկացած բնագավառում կան դժվարություններ: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում հաղթահարման ճանապարհն ու իր սխալներից քաղում դասեր: Անշուշտ, յուրաքանչյուր մարդու մեջ, անկախ իր բնածին տաղանդից, շատ մեծ կապ ունի իր բնավորությունն ու տեսակը: Համբերատարություն, վերլուծելու կարողություն, զսպվածություն և, իհարկե, աշխատասիրություն: Ինչ վերաբերում է իմ ասպարեզում ինձ հադիպած դժվարություններին, ես երբեք չեմ կենտրոնանում. ո՛չ իմ հաջողություններից եմ գլուխս կորցնում, ո՛չ անհաջողություններից ընկնում եմ ընկճախտի մեջ: Ես փորձում եմ պարզապես սթափ նայել ամեն ինչին: Փառք Աստծո, կան մարդիկ ովքեր օգնում են, պարզապես, լսում են ինձ:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել