Armenpress.am-ը գրում է.

Մոսկվայի «Պերսեյ» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհը մարելիս վեց հրշեջ է տուժել: Նրանցից մեկի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Իլյա Դենիսովը հայտարարել է, որ հրշեջներն ամբողջությամբ հանգցրել են հրդեհը, որի արդյունքում զոհվել է մեկ մարդ` առեւտրի կենտրոնի աշխատակիցը, ով շփոթել էր տարհանման ելքը:

Հրդեհը բռնկվել է ապրիլի 4-ին առեւտրի կենտրոնի 4-րդ հարկում: Տարհանվել է 115 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել