Life.tert.am-ը գրում է.

Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը մայրության բերկրանքն առաջին անգամ ապրել է 22 տարեկանում: Դերասանուհին  կարծում է, որ կնոջ իրական առաքելությունը կյանք պարգևելն է ու երեխաների ծննդով շարունակություն ապահովելը:

Երեք երեխաների մայրիկը Tert.am Life-ի հետ խոսել է առաջին անգամ մայրանալու զգացողության, երեք աղջիկների մայր լինելու հաճելի ու պատասխանատու կարգավիճակի և ընտանիքում սիրո ու ջերմության մթնոլորտ պահելու շուրջ:

Դերասանուհին վստահեցնում է, որ երեք երեխաների ծնվելիս էլ նույն բերկրանքը, քնքշությունն ու հրճվանքն է ապրել։ Նա կարծում է, որ կնոջ համար շատ կարևոր է, թե որ տարիքում է մայրանում: «Կարծում եմ` մի բան է, երբ, օրինակ, 40 տարեկանում ես առաջին անգամ մայրանում, այլ բան է, երբ 20 տարեկանում ես զգում այդ բերկրանքը:

20 տարեկանում շատ անփորձ ես։ Չնայած բնազդները գործում են ու կարողանում ես այդ տարիքում էլ երեխային պաշտպանել, խնամել, ամեն դեպքում, երիտասարդական ավյունը քո մեջ շատ է, ամբողջովին չես գիտակցում երեխայի գոյությունը քո կյանքում: Իմ դեպքում մոտավորապես այդպես էլ եղավ: Երրորդ երեխաս քույրիկներից փոքր է մոտ 7-8 տարի ու այդ իմաստով զգացողություններս, իսկապես, տարբեր էին»,-ասաց Նարինեն:

Դերասանուհու ավագ դուստրը՝ Անին, ամռանը կդառնա արդեն 10 տարեկան, միջնեկ աղջիկը՝ Աելիտան, 7 տարեկան է, իսկ փոքրիկը՝ Ադելը` 2: Նարինեն պատմեց, որ առաջին երեխային անվանակոչել են ամուսնու՝ Վահագնի նախընտրած  անունով, երկրորդին` իր։ Աելիտա անունով դուստր ունենալը Նարինեի վաղեմի երազանքն է եղել` սկսած դպրոցական տարիներից, երբ հանձնարարել են կարդալ Տոլստոյի «Աելիտա» ստեղծագործությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել