Ֆեն-շույը շրջակա միջավայրի ներդաշնակեցման չինական համակարգ է։ Ունակություն՝ տարրերը հավասարակշռել այնպես, որ բարենպաստ միջավայր ստեղծվի և դրական էներգիայի հոսքի լինի։ Այս 8 պարզ, կարելի է ասել՝ հիմնարար խորհուրդները կարող են օգնել ոչ միայն գրավել հարստությունը դեպի ձեր տուն, այլ նաև պահպանել այն շատ երկար։

1. Փոքրիկ թղթի վրա գրեք 8 թիվը։ Դրեք այն ձեր դրամապանակի մեջ, խորը մի անկյունում։ Այս թիվը համարվում է անվերջության նշան, և երբ այն դուք տեղադրում եք ձեր դրամապանակի մեջ, ստեղծում եք հոսք, որը գալիս է ձեզանից և դեպի ձեզ։ Որքան փող էլ որ գնա, այն, միևնույն է, կվերադառնա ձեզ։

2. Ցիտրինի բյուրեղիկը տեղադրեք ձեր սենյակի կամ գրասենյակի «փողային անկյունում»։ «Փողային անկյունը» սենյակի ձախից ամենահեռավոր անկյունն է։

3. Վերանորոգեք ձեր տանը կամ գրասենյակում գտնվող բոլոր ծորացող ծորակները։ Ծորացող ծորակը բերում է ձեր դրամապանակից կամ բանկային հաշվից փողի հեռացմանը։

4. Ձերբազատվեք անկարգուկանոնությունից։ Յուրաքանչյուր քաոս, աղբ ու կեղտ ստեղծում է լճացում ձեր տարածության մեջ և չի թողնում այնտեղ մտնել հարստությանը, բարգավաճմանն ու բարեկեցությանը։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել