Ռուսաստանում սկսվում է տզերի ակտիվացման սեզոնը։ Տարեսկզբից դրանց խայթոցից 450 մարդ է տուժել։ Տուժածներից 220-ը երեխաներ են։ Նշվում է, որ տվյալ ցուցանիշը վերջին տարիներին միջինից ցածր է։
Միջատների խայթոցից դեռ ոչ ոք չի հիվանդացել։ Նման կերպ փոխանցվող ամենավտանգավոր հիվանդությունը տզային վիրուսային էնցեֆալիտն է՝ սուր ինֆեկցիոն հիվանդություն, որն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը՝ հասցնելով մինչև հաշմանդամության կամ մահվան։
Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում, Աստրախանի, Ռոստովի մարզերում արդեն ավելի քան 215 հա տարածք տզերի դեմ հատուկ պատվաստանյութերով են են մշակել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



