Tert.am-ը գրում է.

2016թ.-ի ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանի իշխանությունները այդպես էլ չիրականացրին այն, ինչի մասին խոսում էին՝ դասեր քաղել, փոխել քաղաքականությունը, վերանայել մոտեցումները: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

«Միանշանակ է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակում վերհանված խնդիրները լուծվել են: Ադրբեջանի համար հիմա բավականին դժվարացել է սադրանքներ կատարել շփան գծում: Բայց պարզ չէ, թե ինչու որակական փոփոխությունները լիարժեք չեղան, ինչու այդ ժամանակի համար պատասխանատու մի շարք անձանց, ում հեռացրել էին պաշտոններից, հիմա նորից վերադարձրին պաշտոնները»,- ասաց Մ. Սարգսյանը:

Քաղաքագետը նշեց, որ իշխանությունները խոսում էին դիրքորոշման փոփոխության, մոտեցումների փոփոխության մասին, բայց ամենը «միայն խոսակցություն էր», որովհետև ոչինչ էլ չփոխվեց:

«Ասում էին, թե այս պատերազմից հետո բան է փոխվել, մենք պետք է փոխվենք, բայց կյանքը ցույց տվեց, որ ոչ մեկ ոչինչ չարեց, Ադրբեջանն էլ դարձավ ավելի ագրեսիվ, ռազմական հռետորաբանությունը մեծացավ, որովհետև ոչինչ չարվեց, շարունակվում է մինչ ապրիլ սկսված քաղաքականությունը, որ ի օգուտ ուրիշ պետությունների է: Պարզ երևում է, որ Ռուսաստանի թելադրանքով է ամեն ինչ արվում: Տարիներ շարունակ նույն քայլերն են արվում, ինչո՞ւ նոր նախաձեռնություններ չկան, նոր քայլեր, որովհետև ՌԴ թելադրանքով է: Ռուսաստանը Հայաստանի հետ միասնական հակաօդային համակարգ ձևավորվեց, հիմա էլ ոստիկանություն են տեղակայում այստեղ, որովհետև Ռուսաստանը ուզում է մեզ կախման մեջ պահել, ուզում է ուժեղացնել իր դիրքերը, իր լծակները»,- մանրամասնեց Մանվել Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել