Ի՞նչ է տեղի ունենալու ապրիլի 13-17-ը Երևանում։ Ըստ Նիկոլ Փաշինյանի հրապարակած «Ճանապարհային քարտեզ»-ի ապրիլի 13-ին ժ։ 18։30-ին Ազատության հրապարակում սկսվում է շուրջօրյա հանրահավաքներ, որն տեղափոխվում է Բաղրամյան պողատա որպեսզի Ազգային ժողովը բոլոր կողմերից մարդկային հոծ զանգվածով շրջափակվի։ Բնական է իշխանությունները ունեն իրենց քայլերը։ Ըստ այդմ, ապրիլի 13-ին ժ․ 19;00-ին բաղրմայան պողոտայում կտեղակայվեն մեծ քանակությամբ զրահատեխնիկա և փշալարերը կբերվեն «մարտական պատրաստության»։ Բայց, քանի որ այս Նիկոլ փաշինյանը աչքի է ընկնում իր կրեատիվությամբ, նշանակում է, որ նա մշակել է բաց ձեռքերով շրջանցել փշալարերը և ժողովրդին առաջնորդել դեպի Ազգային ժողով։ Ինչպե՛ս։ Դե գիտեք, հազար ու մի տանիք կա, որի վրա կարելի է բարձրանալ և հազար ու մի դալան կա, որով կարելի է շրջանցել փշալարերը։ Այսինքն, կարող է տեղի ունենալ երկու սցենարը ամենավատագույն սցենարը դա այն է, որ Սերժ Սարգսյանը ընտրվում է վարչապետ շրջափակված զրահապատ մեքենաներով և փշալարերով, որից հետևում է, որ Նիկոլ Փաշինյանի տակտիկան աշխատեց 100%-ով Սերժ Սարգսյանին զրկելով քաղաքական լեգիտիմությունից։ Ամենալավատեսական սցենարով, ժողովուրդը դալաններով և կտուրներով ճեղքում է ճշալարերը և շրջափակում է Ազգային ժողովը և հարակից փողոցները․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել