Կար՞ հովանավորչություն, կոռուպցիա, կա նաև այսօր՝ ավելի կատարյալ մեխանիզմներով ու ձևերով:
Կար՞ միակուսակցական համակարգ, այդ միակուսակցական համակարգը իշխանության իրականացման մեջ անթերի գործեց թե ՀՀՇ իշխանության տարիներին, թե ՀՀԿ-ի իշխանության այժմյան ժամանակներում՝ որոշ փոքր վերապահումներով: Դէ հասկանալի է, ժամանակները այլ են, պետք է ընդիմություն էլ <ունենալ>, պետք դաշտում լինեն այլ կուսակցություններ էլ, կա արտաքին աշխարհ, կան միջազգային պայմանագրերին միանալու պահանջը և այլն, բայց որպես կանոն, հիմնականում պահպանվել է միահեծան իշխանության գործոնը, իշխանական այս կամ այն կուսակցության հեգեմոն դերը՝ չնայած որոշ ժամանակ այն ձևականորեն բաժանված է եղել երկու, երեք, երբեմն էլ չորս կուսակցությունների մեջ՝ կոալիցիա կոչված բավականին մոդեռն կառուցվածքի ներքո:
Ինչ՞ խոսք, խորհրդային հին ու բարի հիշողությունները բա հո չպիտի՞ մնային զուտ հիշողություններ, մյուս կողմից էլ կա երիտասարդ սերունդ, որը չունի այդ հիշողությունը, բա գործնականորեն չպետք՞ է նրանց ցույց տալ, թե ինչպիսի հոռի բարքեր են տիրել այդ խորհրդային կոչված ժամանակներում:))))
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/sanasark/posts/1646667925424396
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել