Ռազմական պատմաբան գեներալ Միխայլովսկի-Դանիլևսկին գրում է, որ Բորոդինոյի ճակատամարտից հետո մարտի դաշտից հավաքվել ու այրվել է 58 521 սպանված:
1817-ին Նապոլեոն Բոնապարտը Բորոդինոյի մասին գրել է. «80 000-անոց բանակով ես մխրճվեցի մինչև ատամները զինված 250 000 ռուսների բանակի մեջ ու ջախջախեցի նրանց»:
Գեներալ Միխայիլ Կուտուզովը ճակատամարտից հետո Ալեքսանդր Առաջինին գրել է. «Օգոստոսի 26-ի կռիվը ամենաարյունոտն էր, որ հայտնի է նորագույն պատմության մեջ: Ճակատամարտի վայրը մենք պահել ենք, և հակառակորդը հեռացավ այն դիրքերը, որտեղից գրոհել էր մեզ»:
Ալեքսանդրը, իհարկե, գիտեր իրական վիճակը, բայց ժողովրդի հաղթանակի հույսերը պահելու համար հայտարարեց, որ Բորոդինոյում ռուսները հաղթել են և իշխան Կուտուզովին շնորհեց գեներալ-ֆելդմարշալի աստիճան` 100000 ռուբլի աշխատավարձով: Բարկլայ դե Տոլին ստացավ Սուրբ Գևորգի երկրորդ աստիճանի շքանշան, իշխան Բագրատիոնը` 50000 ռուբլի պարգև: 14 գեներալ ստացավ երրորդ աստիճանի Սուրբ Գևորգի շքանշան, մյուս սպաները ստացան 5 ռուբլի, զինվորները` ոչինչ:
1812-ի Հայրենական պատերազմի մասին ռուսական հանրագիտարանում նշվում է. «Ապացույցներ չունի սովետական գրականության մեջ տարածված պնդումը, որ Նապոլեոնն այդ ճակատամարտը տանուլ է տվել»: