Showbiz.am-ը գրում է.

Հոգնած և աշխատատար աշխատանքային շաբաթվա վերջին ShowBiz.am-ը փորձում է հայ հայտնիներից ճշտել, թե ինչպես են նրանք առհասարակ սիրում անցկացնել իրենց հանգստյան օրերը, ինչ կերպ և որտեղ են պատրաստվում անցկացնել տվյալ weekend-ն ու ինչպես խորհորդ կտան բոլորին այն անցկացնել: Այս շաբաթ ShowBiz.am-ին իր նախընտրած, ինչպես նաև պլանավորած weekend-ի մասին պատմել է դերասան Վարդան Հովսեփյանը:

«Բոլոր շաբաթ-կիրակիները իմ համար ամենասպասվածն են. դրանք իմ ամենասիրած օրերն են: Ամենից շատ եմ սիրում, երբ շաբաթն ավարտվում է, և կարողանում եմ հանգստանալ: Իմ շաբաթ օրերը հիմնականում անցկացնում եմ մոտո քշելով. այն ինձ համար մի ուրիշ աշխարհ է»,-ասում է դերասանը:

Իսկ իր կիրակին դերասանն արդեն պլանավորել է անցկացնել տանը՝ ընտանիքի անդամների հետ՝ նշելով «Սուրբ զատիկ»-ն ու վայելելով կնոջ իսկ ձեռքով պատրաստած համեղ ուտեստները. «Այսօրվանից նշելու ենք, ժամը 6-ից հավաքվելու ենք մեր տանը. ձուն ներկած է, ձուկը պատրաստ է, չամիչով փլավը՝ նույնպես: Կինս ամեն ինչ կարողանում է պատրաստել: Նույնիսկ զարմանում եմ և ասում՝ այսքան փոքր ես, ո՞նց ես այս ամենը հասցնում և կարողանում»,-հիացմունքով պատմում է նա:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել