Պարուհի VARDA-ն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Ես սիրում եմ ժպտալ․ հավանաբար այդպես ես ավելի հեշտ եմ հաղթահարում դժվարությունները։ Գուցե դա պաշտպանական հիստերիկ ծիծաղ է, որը թույլ չի տալիս, որ ցավը ներթափանցի սիրտս։ Նախանցած տարի մահացել է իմ ավագ եղբայրը, ում հետ վերջերս ես այնքան էլ մտերիմ չէի, սակայն 10-14 տարեկանում նրա ներկայությունն իմ կյանքում ավելի շատ է եղել, քան հորս ու մորս ներկայությունը։

Երբ ինձ մեկ տարով հիվանդանոց պառկեցրին, նա ավելի հաճախ էր ինձ այցելում, քան իմ ազգականներից որևէ մեկը: Նա լավ մարդ էր, պարզապես մի անգամ սխալ ընտրություն էր կատարել: Ապրիլի 22-ին նա կարող էր 40 տարեկան դառնալ: Բայց նա այլևս մեզ հետ չէ։ Ու ես չեմ կարող որևէ բան փոխել։ Մենք պետք է շարունակենք ապրել, ապրել ու ժպտալ, գնահատել յուրաքանչյուր վայրկյանը․ չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու վաղը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել